|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գեւորգ Կոստանյանիին Մարտի 1-ի գործով ներգրավել են որպես մեղադրյալ` Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը:
Նա տեղեկացրեց, որ Կոստանյանը պատշաճ ծանուցվել է այդ մասին և 2 օր ժամանկ ունի` ՀՔԾ ներկայանալու համար:
«Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»։
Մեղադրանքն առաջադրելուց հետո պարզ կլինի նաև խափանման միջոցի հարցը. այս պահին հստակ չէ` կալանավորում նախատեսվելու է, թե ոչ: