|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի պատվավոր նախագահ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նախկին ռեկտոր Լյուդմիլա Վերբիցկայան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ակադեմիայի նախագահ Յուրի Զինչենկոյին հղումով:
«Այսօր նա կյանքից հեռացավ ... Նա հայտնի բանասեր է, մեծ մարդ, գերազանց կազմակերպիչ: Նա, կարելի է ասել, մոլորակի՝ ռուսաց լեզվի ամենալավ մասնագետն է, նա ղեկավարել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների միջազգային ասոցիացիան»,- ասել է Զինչենկոն ու հավելել. «Վերբիցկայան միակ մարդն էր, որը կարող էր իրեն թույլ տալ շտկել պետության ղեկավարի ելույթը: Վլադիմիր Պուտինը պարբերաբար դիմել է նրան ՝ հասկանալու, թե ինչպես ճիշտ արտասանել ու կիրառել ռուսաց լեզուն»:
