|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բյուջեից 5 մլն դրամով Կենտրոնի թաղապետարանն ու ենթակա կառույցների տնօրենները ամանօրյա խնջույք կանեն Բելաջիոյում կամ համարժեք վայրում:
Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ու ենթակա կազմակերպությունների տնօրենները 5 մլն 200 հզր դրամի հյուրասիրություն են նախաձեռնել: Tert.am-ի տեղեկացմամբ՝ ամանորյա խնջույքը, որը քաղաքապետարանը ծրագրում անվանել է մշակութային միջոցառման կազմակերպման ծառայություն, կֆինանսավորվի բյուջեից:
Հյուրասիրությունը նախատեսված է անցկացնել Բելաջիոյում կամ համարժեք այլ վայրում՝ ըստ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հայեցողության, հյուրասիրությանը կմասնակցի 250 անձ:
Հյուրասիրությանը նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում:
