|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում. լրագրողների հետ զրույցում նշել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը: Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ շուտով Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման հնարավորությունները: Առաջարկ եղավ Միլանում Կոմիտասի արձանը տեղադրելու մասին և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Տեղեկացնեմ, որ նախատեսվում է Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռոմում»,- մանրամասնել է Վիկտորիա Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին նշվում է երկու մեծանուն հայ դեմքերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակները: