|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում ընդունվեց 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին: