|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոլանդացի լուսանկարիչ Դիք վան Դույնը հունիսին Վիեննա կատարած այցի ընթացքում պահը որսացել ու լուսանկարել է գետնասկյուռին, որն իր «բազմազբաղ օրվանից» մի քանի րոպե է հատկացրել ծաղիկներից հոտ քաշելու համար:
Վայրի բնության ու լանդշաֆտային նկարիչը հարցազրույց է տվել Peta Pixel-ին՝ պարզաբանելով, որ առաջին օրը հետևել է գետնասկյուռներին, ուսումնասիրել նրանց վարքագիծը: «Երկրորդ օրն ամբողջովին տրամադրեցի նրանց լուսանկարելուն, իսկ երեկոյան՝ մինչ արևը մայր կմտներ, գետնասկյուռիկներից մեկը մոտեցավ դեղին ծաղկին ու սկսեց հոտոտել»,- մանրամասնել է լուսանկարիչն ու հավելել. «Երբ տեսակադրն իմ ֆոտոխցիկում էր, ես արդեն գիտեի, որ խիստ անձնական պահ եմ ֆիքսել»:
![]()
![]()
![]()
![]()