|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է տարվա 3-րդ եռամսյակի գործազրկության տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 14 տոկոս: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.1 տոկոս:
Ըստ աղբյուրի՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ներառող ժամանակահատվածի տվյալներն այսպիսին են.
Ոչ գյուղատնտեսական ոլորտներում գործազրկության մակարդակը կազմում է 16.7 տոկոս:
Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբի շրջանում գործազրկության մակարդակը 2019-ի 3-րդ եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 980 հազարով՝ կազմելով 4 մլն 650 հզ մարդ:
Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6.6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 27.4 տոկոս: