|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի քաղաքապետարանի միջոցներով քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը, թարմացվել է նաև լուսավորությունը: Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորել է լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը: