|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայի կառավարությունը հաստատել է 7,42 միլիարդ եվրո արժեքով զինամթերքի արտահանումը, գրում է Deutsche Welle-ը:
Ամբողջ 2015 թվականի համար Բեռլինը թույլ է տվել 7,86 միլիարդ եվրո արժեքով զինամթերքի արտահանում, իսկ ամբողջ 2018 թվականի համար Գերմանիան թույլատրել է 4,8 միլիարդ եվրո արժեքով զինամթերքի արտահանումը:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան Բունդեսթագի պատգամավորի հարցմանը, հայտնել է, որ հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը կառավարությունը տրամադրել է 268 անհատական թույլտվություն՝ զինամթերքի արտահանման համար՝ ընդհանուրը 2.33 միլիարդ եվրո արժեքով և 9,590 թույլտվություն՝ այլ ռազմական տեխնիկայի վաճառքի համար: Մերժվել է 56 հայց, որոնց գումարը կազմում է 15,7 միլիոն եվրո: