|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել, հայտնել է «New Zealand Herald» հրատարակությունը:
Օրինագծի առիթով թեժ քննարկումները տևել են երկու տարի: Խորհրդարանականներն օրինագիծն ընդունել են չորեքշաբթի՝ երկրորդ ընթերցմամբ. կողմ է քվեարկել 70 մարդ, դեմ՝ 50-ը:
Ըստ օրինագծի՝ իրենց կամավոր կյանքից զրկելու իրավունքը վերաբերում է միայն ծանր հիվանդ մարդկանց, որոնց, բժիշկների ախտորոշման համաձայն, ապրելու համար մնացել է վեց ամսից պակաս ժամանակ: Այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը՝ հանրաքվեով, որի անցկացումը պլանավորված է հաջորդ տարի:
Հասարակական կարծիքի հետազոտության տվյալներով, որն անցկացվել է հուլիս ամսին, նորզելանդացիների 72 տոկոսը պաշտպանում է էվթանազիայի հնարավորությունն անբուժելի հիվանդ մարդկանց համար: