|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի՝ այսօր առավոտյան անցկացրած համատեղ ժողովի արդյունքում ձայների՝ 2 դեմ 58 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է մեկօրյա նախազգուշական գործադուլի որոշումը՝ տեղեկացրել էր Yerkir.am-ը:
Հետաքրքիր է, որ դեմ արտահայտվող 2 դասախոսներից 1-ը ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի դասախոս Ալվարդ Սեմիրջյանն է, ով նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ հարսն է:
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ ներկայիս իշխանությունների հենարանը նույնիսկ գիտակրթական ոլորտում ակնհայտորեն հանդիսանում են ՀՀՇ-ին և նրա երբեմնի գաղափարախոսին մերձակա անձինք, ինչը խորը մտորելու տեղիք է տալիս: