|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ ընտրություններում հաղթանակ է տարել «Իրավունք և արդարադատություն» իշխող կուսակցությունը, որը ստացել էՍեյմում պատգամավորական տեղերի կեսը, ինչպես նաև իրավունք՝ ինքնութույն կազմավորել Կառավարությունը:
Սեյմի առաջին նիստում երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է նախարարների հրաժարականի մասին: Նշվում է, որ հրաժարականը տեխնիկական է, քանի որ կառավարության նոր կազմում զգալի փոփոխություններ չեն լինելու: Դեռևս նախքան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, իշխող կուսակցությունը որոշում էր կայացրել Մորավեցկիին թողնել վարչապետի պաշտոնում: