|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
21-րդ դարում բերել՝ այդ 20-րդ դարասկզբի «Հուզանքը» և դրա համար բյուջեից գումար ստանալ, իմ կարծիքով, բավական ծիծաղահարույց է. այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ցուցարարներին միացած լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը:
«Եվ, իհարկե, խնդիրն այստեղ համակարգային է. ինչպես տեսնում ենք՝ շատ պետական պաշտոնյաներ ասում են, որ իրենք չգիտեն, դա հանձնաժողովն է եզրակացություններ տվել: Հանձնաժողովից ինչ-որ մեկը հրաժարվեց, ասաց, որ ինքը չի ստորագրել»,- նշեց նա:
Ըստ Դիլբարյանի՝ քաղաքացիները պետք է հետամուտ լինեն, որպեսզի մեր բյուջետային գումարները չտրամադրվեն ինչ-որ նեղ, ցնցակաթվածի բարդույթներով տառապող մարդկանց միջոցառումները ֆինանսավորելու համար:
«Ինչ վերաբերում է «Մել» ֆիլմին, եթե մարդն ուղղում է բնության ու իր ներքին հակադրությունը, գուցե կարելի է ուրախանալ, բայց ոչ՝ բյուջետային գումարների հաշվին. մեղմ ասած՝ անըմբռնելի է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: