|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հանդիպելու ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հետ, որոնք երեկվանից նստացույց են իրականացնում նախարարության շենքի առջև՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանն իր ֆեսբուքյան էջում հանդիպման առնչությամբ գրել է. «Գնում եմ ԱԳՆ՝ երիտասարդ դւվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից բողոքի ակցիաներ է իրականացնում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության շենքում:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանել բարձրագույն կրթական հաստատություններում դասավանդվող պարտադիր առարակների ցուցակից: