|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանում նրա անթույլատրելի վարքագիծը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Սենատորը հայտարարել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովի անդամը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա՝ հավելելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում նման բանաձևի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան տեղյակ է, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա կընդունվի:
Մենեդեսն ընդգծել է, որ Սենատը պետք է տեղի չտա թուրքական ճնշումներին և անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: