|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ի պատասխան Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնին ուղղված դիմումների, Վրաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության դեպարտամենտի միջնորդությամբ, Վիրահայոց թեմի վարչատնտեսական բաժնի և Թբիլիսիի զարգացման հիմնադրամի միջև կնքվեց պայմանագիր։ Պայմանագրի հիման վրա Թբիլիսի քաղաքի Մշրալի խիդի (Չոր կամուրջ), Զաարբրուկենի կամուրջների, Դեդա էնա (Մայրենի լեզվի) և Ապրիլի 9֊ի անվան զբոսայգիներում իրականացված վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված հայկական գրություններով հուշաքարերը' արտեֆակտները' պետական սեփականության իրավունքով, փոխանցվեցին Վիրահայոց թեմին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի պաշտոնական կայքը:
2019 թվականի նոյեմբերի 1-֊ին արտեֆակտները տեղափոխվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և տեղադրվեցին պանթեոնի տարածքում։
