|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բազմիցս լսել եք դդումի օգտակարության մասին , սակայն քչերը գիտեն , որ «աշնան գլխավոր բանջարեղենը» ունի նաև վնասակար հատկանիշներ , և որոշ դեպքերում նույնիսկ հակացուցված է. հայտնում է Yerkir.am-ը:
Այսպիսով դդումը առաջին հերթին հակացուցված է այն անձանց , ովքեր ունեն անհատական անտանելիություն և ալերգիաներ տվյալ բանջարեղենից , նրանց կողմից դդումի օգտագործումը կարող է հանգեցնել անգամ մահվան:
Դդումը ՝ արյան մեջ շաքարի պարունակության բարձրացման պատճառով, հակացուցված է նաև ծանր շաքարային դիաբետով անձանց :
Հում դդումի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել ցածր թթվայնությամբ գաստրիտով (ստամոքսաբորբով), ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով , լողաքարային և միզաքարային հիվանդությամբ տառապողներին :
Ուշագրավ է , որ դդումի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել «կեղծ դեղնուկ»: Մաշկի և լորձաթաղանթների դեղնությունը պայմանավորվում է դդումի մեջ մեծ քանակությամբ պարունակվող կարոտին կոչվող նյութով, որից սինթեզվում է աչքերի տեսողությանը նպաստող վիտամին A-ն :