|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանը փոխարինել ռուսական համարժեքով։ Այս մասին Պուտինն ասել է նախօրեին ռուսաց լեզվի խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին գրել է Lenta.ru-ն։
Ըստ Պուտինի, «Վիքիպեդիային» կարող է փոխարինել «Ռուսական մեծ հանրագիտարանը» (БРЭ):
«Սա, ամեն դեպքում, հավաստի տեղեկատվություն կլինի», - ասել է Պուտինը:
Ռուսական մեծ հանրագիտարանը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի հրամանով 2002 թվականից: Վիքիպեդիայի ներքին անալոգը պետք է սկսի աշխատել 2022 թվականի ապրիլի 1-ից: Իսկ թե ինչ կլինի Վիքիպեդիայի հետ, այն կարգելվի Ռուսաստանում, թե ոչ, հայտնի չէ։