|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ծառայության իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել Սոչիում Սիրիայի հարցով կնքված ռուս-թուրքական հուշագրով։
Թուրք և ռուս զինվորները նախապես հանդիպել են Սիրիայի տարածքում գտնվող Շերի գյուղում։ Պարեկապահակային ծառայության ժամանակ Թուրքիան օգտագործելու է 4, իսկ Ռուսաստանը՝ 5 զրահապատ մեքենա։ Գործի են դրվելու նաև անօդաչու թռչող սարքեր։ Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ երկու երկրների պարեպահակային ծառայությունը իրականացվելու է 110 կմ լայնությամբ։
Ավելացնենք, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Ռուսաստանից Թուրքիա է մեկնելու երկրորդ զինվորական պատվիրակությունը: