|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հայտարարությամբ՝ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում կցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Պարեկային ոստիկանության անձնակազմերը գտնվում են տեղում և կարգավորում անվտանգ երթևեկը։
ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին պահպանել պարեկային ոստիկանության հրահանգներն ու ճանապարհային երթևեկության կանոնները։
Ըստ ճանապարհային դեպարտամենտի տվյալների՝ մայրուղու մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: