|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Արցախի խորհրդարանն այսօր որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:
Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:
4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:
Նշենք, որ այս նախագիծը Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի նախաձեռնության հետ էր կապված: Բաբայանը ցանկանում էր մասնակցել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, ուստի մշտական բնակության պահանջը անհրաժեշտ էր հանել Սահմանադրությունից: