|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։
Վիրաբուժական օգնություն է ստացել 39 քաղաքացի, էնդոկրինոլոգին դիմել է 76 մարդ, թերապևտիկ պրոֆիլների հիվանդների թիվը 86 է, դիմածնոտային հետազոտության է ենթարկվել 11 մարդ, գինեկոլոգները բուժել են 191, մաշկաբանները՝ 104, ատամնաբույժը՝ 13 հիվանդի։ Հայ մասնագետներն աջակցել են 108 երեխայի: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս բժշկական օգնություն է ցուցաբերվել 6288 քաղաքացու։