|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Արցախի Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, որի արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել: Ստորագրահավքի նպատակը սահմանադրական փոփոխություններ իրականացվելն էր, ինչպես նաև այն, որ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող՝ մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվելու: