|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»:
Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն եք։ «Այո, իհարկե»:
Ասում են` քաղաքականությունն արվեստագետների համար անօդ տարածք է։ «Ինչո՞ւ եք այդպես ասում. ես, ինչպես Պիկասոն, քաղաքականությամբ եմ զբաղվում, ու այդտեղ ոչ մի վատ բան չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։