|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչեւ եկող տարվա ապրիլ։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով՝ «ՀԽ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եւ կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան 1 անգամ»:
Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն ՀԽ նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես ՀԽ անդամ: Իսկ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից 2019-ի գարնանն է վերանշանակվել այս պաշտոնում։
Հիշեցնենք․ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հայտարարելով, որ Վազգեն Մանուկյանն ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի գործողությունների վրա, դիմել է վարչապետին՝ նրան պաշտոնանկելու առաջարկով»:.
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։