|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը կվերամշակի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալուն նվիրված՝ 50 փենսանոց հուշադրամները՝ Brexit-ի ժամկետը մինչև 2020թ.-ի հունվար հետաձգվելու պատճառով. հայտնում է BBC-ն:
Մետաղադրամի, որի դիզայնը հավանության է արժանացել Գաղտնի խորհրդի՝ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու խորհրդականների մարմնի կողմից, դարձերեսին դաջված էր «Խաղաղություն, բարգավաճում և բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ» մակագրությունը, ինչպես նաև Brexit-ի օրը: Հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից թագավորության դուրս գալու ժամկետը երեք ամսով հետաձգվելու պատճառով այն այլևս վավերական չէ:
BBC-ի տվյալներով՝ մինչև հոկտեմբերի վերջը նախատեսվում էր ծրագրի շրջանակներում թողարկել 10 միլիոն նոր մետաղադրամ:
![]()