|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելու պահից մինչ օրս որևէ նիստի չի մասնակցել՝ ընդհանուր թվով 10-ից ավելի նիստերի: Գրիգորյանի կողմից մինչ օրս ՍԴ չեն ներկայացվել նաև նիստերին չմասնակցելու՝ հարգելիության վերաբերյալ տեղեկություններ. Yerkir.am-ին հայտնեցին ՍԴ մամուլի քարտուղարությունից:
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում առավոտյան նիստ էր, այլ կերպ ասած՝ լիագումար նիստ էր հրավիրված, որի ավարտից հետո աշխատակարգային նիստ էր գումարվել: Yerkir.am-ը կապ հաստատեց ՍԴ աշխատակազմի հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանը մասնակցել է նիստերին: Պատասխանեցին, որ Վահե Գրիգորյանն այսօր ևս ո՛չ լիագումար նիստին է մասնակցել, ո՛չ էլ՝ աշխատակարգային նիստին:
ՍԴ նիստերին ներկայանալը դատավորի պարտականությունն է, 3-ից ավելի նիստերի չներկայանալը ինքնուրույն հիմք է դատավորի լիազորությունները դադարեցնելու համար, եթե Ազգային ժողովը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան: