|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բյուջե-2020-ի քննարկման հենց առաջին «ռաունդում» երեկ ընդդիմադիրներն Աժ-ում պնդել են՝ բյուջեն հեղափոխական չէ, ինչպես հայտարարում են իշխանական թեւից: ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանի խոսքով` բյուջեի կառուցվածքում որեւէ փոփոխություն չկա. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018 թ. հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 2019 թ. հունվար- հունիսին ունեցել ենք 7,8 մլրդ: Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»:
«Իմ քայլ»-ից Կարեն Սարուխանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Սա հեղափոխական բյուջե է, ու մեր հասարակությունը լավ է ապրելու»: Իսկ քննարկմանը ներկա վարչապետ Փաշինյանը պարզաբանել է՝ 2020-ին 7%-ին մոտ տնտեսական աճ են ակնկալում, տնտեսական ակտիվություն է սպասվում հատկապես Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում»: