|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող՝ Ուրարտուի Արարատյան թագավորության հայ արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը փորձել են կոտրել բրիչով: Այս մասին հայտնել է Աթաթուրքի համալսարանից պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը, որւ նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել և կոչ է արել լիազոր մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել. հաղորդում է arkeolojikhaber.com կայքը:

Ջեյլանը, որը 1998 թ. ի վեր զբաղվում է այս շրջանում հետազոտական աշխատանքներով, այցելել է գյուղ (որն, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «քարի վրա գրված») և ականատես եղել պատմական կոթողի նկատմամբ վանդալիզիմի դեպքին: Ըստ նրա՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ Անատոլիայում (Արևմտ. Հայաստան) պատմական հետքերը ոչնչացնել ցանկացող խումբ:
«Մեր պատմությունը մեր ձեռքով ոչնչացնելու մեկ այլ ձև է սա: Այն, ինչ չի կարող անի թշնամին, մենք ենք անում: Ոսկի որոնելու համար են սա անում: Այս արձանագրության վերջում գրված է. «Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին»: Ոչ մեկին ձեռք չի տալու արձանագրության ոչնչացումը»,- հայտարարել է Ջեյլանը: