|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի, որին ենթադրաբար ոչնչացրել են Իդլիբ նահանգում ԱՄՆ ուժերի հատուկ գործողության ընթացքում, հնարավոր ժառանգորդն է Աբուդալլահ Քարդաշը. հայտնում է Newsweek ամսագիրը՝ մանրամասնելով, որ ալ Բաղդադին դեռևս օգոստոսին Քարդաշին նշանակել էր խմբավորման բարձր պաշտոնի:
Հետախուզությանը ամսագրի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ վերջին շրջանում ալ Բաղդադին խմբավորման իրական ղեկավարը չէր, և Քարդաշը, փաստորեն, դարձել է նրա ժառանգորդը: «Քարդաշն անվանական առաջնորդ էր: Ալ Բաղդադին չէր մասնակցում գործողություններին և ամենօրյա գործերին»,- մանրամասնել է Newsweek-ի աղբյուրը ու հավելել. «Այն ամենը, ինչ նա անում էր՝ «այո» կամ «ոչ» ասելն էր, նա ծրագրմամբ չէր զբաղվում»:
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հնարավոր ժառանգորդների թվում նշել էր ալ Բաղդադիի երկու ամենամոտ օգնականներին՝ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին և Աբու Օսման ալ Ֆարանսիին: