|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ Է նախագծում, որն ի զորու կլինի հարվածներ հասցնել մինչև հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա. հայտնում է The Washington Times թերթը՝ հավելելով, որ նոր հրանոթի փորձարկումները կսկսվեն մինչեւ 2023 թվականը:
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն այժմ հատուկ ուշադրություն են հատկացնում «աննախադեպ հեռահարությամբ» նման զենքի մշակմանը:
«Թնդանոթը, որը զինվորականները հույս ունեն փորձարկել մինչեւ 2023 թվականը, տեղավորվում Է աշխարհում հնարավոր հակամարտություններում հեռահար դիպուկ հրաձգության համակարգերի տեղակայման՝ Պենտագոնի ջանքերի շրջանակում: Տեխնոլոգիան առայժմ նախագծման փուլում Է»,- նշվում է հաղորդագրությունում: