|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ես բազմաթիվ հարցեր ունեմ ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին։ Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը. հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ բավական դժվար է խոսել այս թեմայի վերաբերյալ, քանի որ 20-ամյա վաղեմության դեպքերը խորհրդարանում փոխել են երկրի զարգացման ուղին։ «Դա ամենացավոտ, ամենասուր եւ ամենավատ օրն էր ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Ինչ վերաբերում է դատապարտյալի խնդրանքին, որի ազգանունը ես անգամ նշել չեմ ցանկանում, ապա մենք պետք է սպասենք։ Ես անգամ չեմ ցանկանում մեկնաբանել նրա խնդրանքը՝ արդա՞ր է այն, թե՞ ոչ»,- ասել է Աբովյանը՝ ավելացնելով, որ որոշումը պետք է ընդունի երկրի իշխանությունը։
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դատապարտվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով։ Այդ օրը նա իր հանցակիցների հետ զավթել է Հայաստանի խորհրդարանը։ Հարձակման հետեւանքով սպանվել են նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ վեց պատգամավոր, եւս 30 հոգի ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել։ Ահաբեկչության պատվիրատուներն այդպես էլ չեն բացահայտվել։