|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող որոշում է ընդունել։ ԵԽ-ի օրակարգ է բերվել Թուրքիայի դեմ «նպատակաուղղված պատժամիջոցներ» կիրառելու հարցը։
«Քրիստոնյա-դեմոկրատների», «Սոցիալ-դեմոկրատների», «Լիբերալների», «Կանաչների» և «Կոմունիստական» կուսակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևը ձայների մեծամասնությամբ ընդունվել է:
Ըստ այդմ՝ պահանջվել է, որպեսզի Եվրամիության անդամ երկրները «խաղաղության ակունքր» ռազմագործողության համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ այդ պատժամիջոցները չպետք է վնասեն քաղաքացիական հասարակությանը, սիրիացի փախստականներին կամ «Erasmus+» և այլ նմանատիպ կրթական ծրագրերով Եվրոպայում ուսում ստանալ ցանկացողներին:
Որպես հնարավոր պատժամիջոցներ նշվել են թուրքական գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի Եվրոպա արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը կամ, որպես ծայրահեղ միջոց, Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային համաձայնագրի կասեցումը։