|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել. Yerkir.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
«Երեկվանից լոկոմոտիվային բրիգադները գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում չեն աշխատում ո՛չ ուղևորափոխադրող և ո՛չ էլ բեռնափոխադրող գնացքները: Չեղարկվել են ինչպես Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, այնպես էլ միջքաղաքային փոխադրումները: Այն ուղևորներին, որոնք նախապես են գնել տոմսերը, տոմսի գումարը հետ է վերադարձվում և այլ փոխհատուցում չի տրվում: Այս պահի դրությամբ տոմսերի վաճառք չի իրականացվում»,- հայտնեց նա:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս պահի դրությամբ գործադուլի պատճառները չի հստակեցնում:
Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցի օգտատերերը գրառում էին արել այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել, չեղարկվել է Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, ինչի մասին ուղևորներն իմացել են կայարանում` մեկնումից 20 րոպե առաջ: Ուղևորները դժգոհել են նաև, որ կեցության վայր չունեցող ուղևորներին, բացի տոմսի գումարը հետ վերադարձնելուց, որևէ այլ փոխհատուցում չեն տրամադրում: