|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում հետագա պլանների մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը ցանկանում Է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի ծրագրերի մասին եւ դրանք համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,- լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է նաև, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները բազմազան են, բանակցությունները շատ բարդ են լինելու, ինչն ակնհայտ է»,- մանրամասնել Է Պեսկովն ու հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տևել: