|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ԵՄ-ն երբեք չի ընդունիառանց համաձայնագրի իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը. հայտնում է «Ինտեֆաքս»-ը:
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է հասկանալի լինի՝ շաբաթ օրն ասացի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին, որ «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,- ասվում է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 22-ին:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ խորհրդակցուություններ է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ: ԵՄ-ի որոշումն սպասվում Է «առաջիկա օրերին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն որոշել Է մերժել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ հոկտեմբերի 21-ին քվեարկություն անցկացնելու խնդրանքը, որը երկրի կառավարությունը ձեռք է բերել Բրյուսելի հետ: Ակնկալվում է, որ Համայնքների պալատում Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթ: