|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս ուղերձով նա հոկտեմբերի 22-ին հանդես Է եկել Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն դատապարտել Է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ, այսպես կոչված, հրադադարի հարցում»,- ասել է Տուսկն ու հավելել. «Թուրքիան պետք է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերը և հարգի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»:
Նրա խոսքով՝ ցանկացած այլ ճանապարհ նշանակում է անընդունելի մարդկային տանջանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակ, ինչպես նաև լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար:
«ԵՄ-ն նաև հավաստում Է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսին՝ նրա ափերի մոտ Թուրքիայի անօրինական հորատման աշխատանքների կապակցությամբ»,- եզրափակել Եվրախորհրդի նախագահը: