|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱԺ-ում լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե Արսեն Բաբայանի ձերբակալությունն անհիմն է, ապա ձերբակալողներն են պատասխան տալու. հայտնում է 24News.am-ը:
«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը, ապա նշել, որ կյանքը շարունակվում է, և որ մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։