|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև նշեց՝ որքանով ինքը տեղյակ է՝ Գևորգ Կոստանյանը ներկայում գտնվում է Ռուսաստանում: «Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով: Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ից մինչև 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: 2008-ի հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թթ: