|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բրիտանական խորհրդարանը պետք է հստակ պատասխան տա իր առաջարկած՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրին. հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ Ջոնսոնը ստիպված էր նամակ ուղարկել Բրյուսել՝ Brexit-ը դարձյալ հետաձգելու խնդրանքով:
Խորհրդարանականներն ավելի վաղ տապալել էին Brexit-ի հարցով քվեարկությունը՝ դրա փոխարեն քվեարկելով ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու հետաձգման խնդրանքի օգտին, իսկ այս պահին բրիտանացի վարչապետն ուզում է, որ խորհրդարանականները երկուշաբթի քվեարկեն իր առաջարկած համաձայնագրի հարցով:
«Խորհրդարանը պետք է հստակ քվեարկի համաձայնագրի հարցով... Խորհրդարանականները ցանկանո՞ւմ են հարգել հանրաքվեն, ինչպես որ հայտարարում են, թե՞ նրանք ցանկանում են ամբողջությամբ խոչընդոտել Brexit-ի ընթացքին և չեղարկել այն»,- իր հայտարարության մեջ պարզաբանել է երկրի վարչապետն ու հավելել. «Մենք չենք կարող թույլ տալ, որ խորհրդարանի նամակը ձգձգման հանգեցնի»:
Նշվում է նաև, թե դեռևս անհայտ է՝ արդյո՞ք խորհրդարանի խոսնակը երկուշաբթի կրկնակի քվեարկության թույլտվություն կտա: