|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը:
Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների: «Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,- ասել է նա:
Փայլանի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և նրա հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում:
Ermenihaber.am