|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայի հյուսիսային Հասաքե շրջանի հիվանդանոց են բերվել թուրքական բանակի կողմից հրետակոծված Ռաս ալ Այն քաղաքի մի քանի բնակիչներ՝ ծանր վնասվածքներով, որոնք հավանորեն առաջացել են դեռևս անհայտ քիմիական նյութերի ազդեցությունից. հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Ավելի վաղ Սիրիական ժողովրդավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրները հայտարարել էին, որ թուրքական ուժերը Ռաս ալ Այն քաղաքի բնակելի թաղամասերը հրետակոծելիս կիրառում են միջազգայնորեն արգելված ֆոսֆորական զինամթերք: