|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մանրամասնել է, որ Անկարան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, քանի որ չի ցանկանում անվերջ խնդրել ՆԱՏՕ-ին՝ իր սահմանների երկայնքով հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել: Այս մասին նա ասել է Ստամբուլում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան իր սեփական պաշտպանական համակարգերը չունի: Մենք շնորհակալ ենք Իսպանիային, որ կատարել է խոստումն ու մեր սահմաններին տեղակայել իր Patriot ԶՀՀ-ները: Այդ բոլոր վեճերը ցույց են տալիս, որ Թուրքիան պետք է սեփական ՀՕՊ համակարգերն ունենա: Մենք ամեն անգամ չենք խնդրելու: Դա էր պատճառը, որ մենք ռուսական Ս-400 գնեցինք»,- պարզաբանել է Չավուշօղլուն: