|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին քննարկել է Սիրիայի իրավիճակը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ: Այդ մասին հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը: Հստակեցվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Քննարկվել է Սիրիայում «անվտանգության ոլորտի իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ամսվա սկզբից սա Միլիի եւ Գյուլերի երկրորդ զրույցն է:
Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են մշակվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով: