|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ:
Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել:
Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»:
Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաև «Հայկական ժամանակ» թերթով և ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան էջում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։