|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ, որտեղ անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձել է, անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով, մոտենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է SHANTNEWS.am-ը:
Երբ նրան կանգնեցրել են, նա բղավելով տվել է իր հարցը. «Ե՞րբ են զորքերը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»:
Ռուսաստանի նախագահը շուրջն է նայել, ժպտացել և պատասխանել. «Երբ նման որոշում կայացնենք»: Այնուհետև նա մտել է շենք: