|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպել է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահը կարեւոր է համարել տարբեր երկրների առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: