|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Դերասան Սամվել Թոփալյանը Open World Toronto կինոփառատոնի շրջանակներում «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում գլխավոր դերի համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին:
«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում Սամվել Թոփալյանի հաղթանակի կապակցությամբ գրառում է արել. «Սամվել Թոփալյանը հաղթեց ֆրանսիացի և կանադացի մրցակիցներին և ճանաչվեց Լավագույն դերասան «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի համար:
Հուսով եմ՝ իր թատրոնի ղեկավար Նարինե Մալյանը թույլ կտա նրան նոյեմբերի 7-ին մեկնել Տորոնտո ու ստանալ մրցանակը»: