|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի զինված ուժերը երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք է համարում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ճապոնիայի` 2019 թվականի պաշտպանության Սպիտակ գրքին հղումով:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումից հետո Փհենյանը հայտարարել է ապամիջուկայնացման և հրթիռային հրաձգարանների փակման պատրաստակամության մասին:
«Մյուս կողմից՝ Հյուսիսային Կորեան աշխատում է միջուկային լիցքի նվազեցման և այն մարտագլխիկի վերածելու ուղղությամբ: Երկիրն ունի մի քանի հարյուրի հասնող բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել մեր երկրի յուրաքանչյուր կետ: Հյուսիսային Կորեան մեր երկրի դեմ անսպասելի հրթիռային հարձակման մեծ հնարավորություններ ունի, քանի որ շարժական հրթիռային կայանքներ և սուզանավեր ունի»,- պարզաբանված է գերատեսչության փաստաթղթում: