|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամենայն հավանականությամբ, վարչապետի՝ Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում Եկեղեցուն ու Հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»: Ապա հավելեց. «Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջև, որ հուզում են մեր ժողովրդին, և այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես և Սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն և առաջընթաց ուղիով զարգանա»: